«Հովհաննեսին չեն ցավազրկում, դիտավորյալ խոշտանգում են».փաստաբան

Aug 30, 2016 Comments Off on «Հովհաննեսին չեն ցավազրկում, դիտավորյալ խոշտանգում են».փաստաբան

«Խավարասերներ էին վխտում, իմ ներկայությամբ խավարասերները նրա վերքերի վրայով վազվզում էին: Հիվանդասենյակում աղբ էր կուտակված, սառնարանում՝ որդեր, միայն առաստաղին կպած երկու պատուհաներ էին: Հովհաննեսին շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ հավելելով,որ հուլիսի 30-ից հետո Հովհաննեսի հիվանդասենյակը փոխվել է, բայց այս մեկը ոչ մի բանով  չի տարբերվում նախորդից:

Փաստաբանի խոսքով՝ Հովհաննեսն այլևս  չի ստանում ցավազրկողներ, ստանալու դեպքում էլ ցավերն այնքան ուժեղ են, որ ոչ մի ազդեցություն չեն ունենում: «Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են նայել, բոլորը պատճառաբանում են, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել»,-նշեց փաստաբանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: