«Սասնա ծռեր»-ից Հովհաննեսը՝ հոգեբուժարանից եկած անփորձ բժշկի ձեռքերում. տեսանյութ

Aug 30, 2016 Comments Off on «Սասնա ծռեր»-ից Հովհաննեսը՝ հոգեբուժարանից եկած անփորձ բժշկի ձեռքերում. տեսանյութ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Հովհաննես Հարությունյանի  փաստաբանը մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին. «Երբ առաջին մի քանի օրերը Հովհաննես Հարությունյանի վերքից արյուն է եկել, այդ արյու նն այնքան ժամանակ չի փոխվել, որ չորացել է: Այնքան է չորացել, որ բարձը սևացել է», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանի խոսքով` Հովհաննես Հարությունյանն ինքնուրույն չի կարող իր կարիքները հոգալ: «Նա հավելյալ օգնության կարիք ունի, իսկ այդ օգնությունը նրան նորմալ չի ցուցաբերվում: Երբ իմ ներկայությամբ բժիշկը Հովհաննեսին «սիստեմա» էր միացնում, ինչը նրա մոտ չէր ստացվում, անկեղծացավ` ասելով, թե կյանքոմ առաջին անգամ է նման բան անում, քանի որ մինչ այդ հոգեբուժարանում է աշխատել»,-հայտնեց փաստաբանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: