Անդրիաս Ղուկասյանի նամակը՝ Ժիրայր Սեֆիլյանին

Aug 30, 2016 Comments Off on Անդրիաս Ղուկասյանի նամակը՝ Ժիրայր Սեֆիլյանին

 

Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

  1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,
  2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,
  3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:

Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:

 

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: