Կրկեսային ներկայացում Արթիկում

Aug 31, 2016 Comments Off on Կրկեսային ներկայացում Արթիկում

Թեպետ ամիսներ առաջ իշխող կուսակցության ներկայացուցիչները հորջորջում էին սահմանադրական բարեփոխումների կարեւորության մասին ու ընդգծում, որ կուսակցությունների դերի մեծացումը հանգեցնելու է բարձր որակի խորհրդարանի ու կառավարման համակարգի կայացման, սակայն ամիսներ հետո ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական գործընթացները ի չիք դարձրեցին այդ պնդումները: Ամրապնդվեց այն իրողությունը, որ Հայաստանում իրականում կուսակցական, քաղաքական համակարգ գոյություն չունի, որ կա նոմենկլատուրա ու տարբեր ժամանակներում, ելնելով տվյալ իրավիճակի թելադրանքից, որեւէ անձ, քաղաքական անհատ կարող է տարբեր թիմերում հայտնվել: Արթիկում ընտրությունները կրկեսային ներկայացում են խոստանում: Նախկին ԲՀԿ-ականը հանդես է գալու ՀՀԿ-ի դրոշի ներքո, ստանալու ՀՀԿ-ի աջակցությունը, իսկ ներկայիս ՀՀԿ-ականը ապաստան է փնտրելու այլ ճամբարներում: Արթիկ քաղաքում առաջադրման հայտ են ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը, նա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքեց Ծառուկյանի օրինակով ու մինչեւ հիմա փաստաղթերով կուսակցական չի դարձելՆրան պաշտպանելու որոշում է կայացրել ՀՀԿ-ն: Պետոյանի հետ կպայքարի Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարագյանը Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրն է: Խորհրդարանական անցած ընտրություններին զգալի ձայներով պարտվել է Մուշեղ Պետոյանին: Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ից մերժված Վարագյանը քաղաքական նոր ապաստանի որոնման փնտրտուքների մեջ է: Ակտիվ բանակցություններ են գնում ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ից ոչ հերքել, ոչ հաստատել են տեղեկությունը: Դժվար չէ կռահել, թե ինչու է ՀՀԿ-ն <<քցել>> սեփական կուսակցին ու բռնել անկուսակցական Պետոյանին: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի առաջնորդվում գաղափարներով ու սկզբունքներով, այլ միակ չափանիշը <<ձեռնատու>> լինելու սկզբունքն է: Վարագյանը վերջին տարիներին լքել էր հայրենիքը եւ կան տեղեկություններ, որ նա ֆնանսական ծանր կացությա մեջ է: Կուսակցությանն այդպիսի կուսակցականներ պետք չեն, եթե չպիտի կարողանան ընտրություններին հանուն կուսակցության օգտագործել անձնական ռեսուրսները: Փոխարենը ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ական Պետոյանի ահռելի ոնեցվածքի մասին բոլորը գիտեն: Նա Անապայում բիզնես ունի, պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա՝ «Toyota Land Cruiser» և «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազար դոլար և 40 մլն դրամ դրամական միջոց, 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ եւ ամենեւին էլ չի ընդդիմանում ՀՀԿ-ի շարքերն անցնել: Նա մի քանի լրատվվամիջոցի հետ զրույցում ասել , որ ՀՀԿ-ից կուսակցական դառնալու առաջարկ ունի, բայց դեռ չի ուզում, անկուսակցական կարգավիճակը իրեն գոհացնում է: Պետոյանը ունի ՀՀԿ-ականին հարիր բոլոր հատկանիշները, օրինակ լինելով մեծ կարողության տեր անձնավորություն նրա ընտանիքը վերջերս պահանջել է պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները:Նա այն նույն անձանցից է, ովքեր կրում են նոմենկլատուրային բնորոշ հատկանիշները:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: