Ռուսաստանը Թուրքիայից երաշխիքներ է ստացել

Aug 29, 2016 Comments Off on Ռուսաստանը Թուրքիայից երաշխիքներ է ստացել

Թուրքիայի իշխանությունները ռուսական կողմին են ներկայացրել օդանավակայաններում անվտանգության ապահովման երաշխիքներ։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Մեր թուրք գործընկերներից ստացել ենք անվտանգության միջոցառումների ուժեղացման երաշխիքներ թուրքական օդանավակայաններում, ուր մեկնելու են մեր չարթերային ընկերությունները: Դրանց թվում կարելի է նշել նաև ուղևորահոսքի ուժեղացված զննումը ժամանումից անմիջապես հետո»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ դա կլինի ինչպես անձնական ստուգում, այնպես էլ իրերի:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: