Ողբերգական դեպք Երևանում

Aug 29, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Երևանում

Այսօր` օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան և նա հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ոստիկանության աշխատակից էր:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: