ՀՀԿ-ն կաջակցի ոչ ՀՀԿ-ականների՞ն

Aug 29, 2016 Comments Off on ՀՀԿ-ն կաջակցի ոչ ՀՀԿ-ականների՞ն

«Սամվել Բալասանյանը մեր կուսակցությունից չէ, բայց մեր ընկերները տեղերում լսում ու հաշվի են առնում գյումրեցիների տեսակետները: Գյումրիից մեր պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ու մեր մյուս կուսակիցները հաստատել են, որ ժողովրդի համակրանքը Բալասանյանի կողմից է: Այո’, նա մեր կուսակիցը չէ: Հետո ի՞նչ: Մենք ուզում ենք, որ մեր թեկնածուն վայելի մարդկանց վստահությունն ու հարգանքը: Մեզ համար կարեւորը ժողովրդի կարծիքն է»-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ տեղական իշխանությունների ընտրություններում իշխող կուսակցությունը սատարում է առաջին հերթին նրան, ում ժողովուրդն է աջակցում:

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: