Սիրիայի տարածքից հետ չենք քաշվի. Էրդողան

Aug 29, 2016 Comments Off on Սիրիայի տարածքից հետ չենք քաշվի. Էրդողան

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին մասնակցելով Գազիանթեփում տեղի ունեցած «Միասնականության և եղբայրության հանրահավաք»-ին, մի շարք կարևոր հայտարարություններ է արել երկրում տիրող իրավիճակի և թուրքական ԶՈՒ-ի կողմից Սիրիայում սկսված գործողությունների վերաբերյալ։

Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ իրենք Սիրիայում կշարունակեն ռազմական գործողությունները՝ մինչև բոլոր կարևոր ռազմավարական դիրքերից չչեզոքացնեն PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) ուժերին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Ահաբեկչությունն «արմատախիլ» ենք անելու: Պայքարելու ենք՝ մինչև նրանց վերջը տանք: PYD-ը և «Իսլամական պետություն» խմբավորումը խեղդվելու են իրենց իսկ թափած արյան մեջ։ Նրանց դեմ պայքարելու ենք Ջերաբլուսում, ԲԵշըքում, և եթե հարկ լինի՝ այլ տարածքներում նույնպես», – ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Նույն հանրահավաքի ընթացքում Էրդողանը պաշտոնապես հայտարարել է նաև, որ եթե Թուրքիայի Մեջլիսը հաստատի մահապատժի մասին օրենքը, ապա նա, որպես երկրի նախագահ, այն կվավերացնի:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: