Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում

Aug 29, 2016 Comments Off on Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում

Երեկ՝ օգոստոսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ, 61-ամյա Գևորգ Հայրապետյանը Գետափնյա գյուղից դեպի Գեղանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջին հարակից հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի 34 AF 027 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղանիստ գյուղի բնակիչ, 51-ամյա Ազատ Դադայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ գիշերը ժամը 01։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: