Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Aug 28, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաև 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ, որը ընթերականների ներկայությամբ հեռախոսի հետ քննիչը առգրավեց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք մահացածը Կ. Հակոբյանն էր, թե ոչ: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: