Հրդեհ՝ Մարտունի քաղաքում. հայտնաբերվել է դի

Aug 28, 2016 Comments Off on Հրդեհ՝ Մարտունի քաղաքում. հայտնաբերվել է դի

Օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին:

Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Հ. Ն.-ի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: