Հնարավոր է ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ նոր բանակցություններ մեկնարկեն. Շարմազանով

Aug 26, 2016 Comments Off on Հնարավոր է ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ նոր բանակցություններ մեկնարկեն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվել է  սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածություների առաջադրման հարցը: ՀՀԿ հաստատել է  Վանաձորի և Գյումրում ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը: Գյումրիում այն կգլխավորի Սամվել Բալասանյանն, իսկ Վանաձորում Մամիկոն Ասլանյանը: «Քննարկել ենք նաև Ազգային ժողովի գալիք նստաշրջանին վերաբերող հարցեր: Գիտեք Գլխավոր դատախազ պետք է ընտրվի, Հարկային օրենսգիրք պետք է ընդունվի: Այդ առումով մենք պատրասվում են քաղաքական աշնանը: Ես կարծում եմ քաղաքական աշունը կլինի շատ բուռն և հետաքրքիր»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը: Նա չբացառեց, որ աշնանային նստաշրջանում իրենք Ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկությամբ հանդես գան: «Հնարավոր է ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ նոր բանակցություններ մեկնարկեն: Մատնահետքերի խնդիրը դուրս է գալիս ոչ մեր մեղքով, դա զուտ տեխնիկապես հնարավոր չի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: