Ողջ Ուկրաինան է ուզում. Պորոշենկո

Aug 26, 2016 Comments Off on Ողջ Ուկրաինան է ուզում. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ի հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը ողջ Ուկրաինայի գրավումն է, փոխանցում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինան ցանկանում է «Ռուսական կայսրության մի մասը դարձնել»: «Նրանք միայն մի նպատակ ունեն՝ ապակայունացնել աշխարհի իրավիճակը»,-ասել է Ուկրաինայի նախագահը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները պետք է շարունակեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: