Ողբերգական դեպք Գյումրիում

Aug 26, 2016 Comments Off on Ողբերգական դեպք Գյումրիում

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ «ծոծրակի շրջանում արյունահոսող վերք, ազդրոսկրի վերին երրորդի փակ կոտրվածք՝ հարցականով, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մուշ 2-րդ թաղամասի 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Ամիրխանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Հիվանդանոց մեկնած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գյոզալյանին Ս. Ամիրխանյանի հարսը՝ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Մարինե Կիրակոսյանը հայտնել է, որ սկեսրայրը ինքնասպանություն գործելու նպատակով իր ննջասենյակի պատուհանից ցած է նետվել, ով ունեցել է անբուժելի հիվանդություն և այդ մասին իմանալուց հետո դիմել է այդ ծայրահեղ քայլին։ Փաստի առթիվ քննիչ Գյոզալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: