«Մայկայի կամ անդրավարտիքի լոգո է».Նկարիչ.Տեսանյութ

Aug 25, 2016 Comments Off on «Մայկայի կամ անդրավարտիքի լոգո է».Նկարիչ.Տեսանյութ

«Նման լոգոները ազգային արժեք են, հետեւաբար, պետք է քննարկվեն մշակութային կառույցներում՝ կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների եւ այլ միություններում, արվեստագետները պետք է կարծիք հայտնեն: Եթե սա հաստատվեց, դառնալու է մեր երկրի այցեքարտը: Ես ուղղակի կամաչեմ, եթե մեր երկիրը նման այցեքարտ ունենա, որովհետեւ մեզ սրանով են ճանաչելու, իսկ դա մեր ազգին վայել չէ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն՝ անդրադառնալով Հայաստանի եռագույն ազգային նոր լոգոտիպին:

Ասուլիսին ներկա ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ևս դժգոհ է այս լոգոյից, հիշեցնելով,որ այն մայկայի կամ անդրավարտիքի համար չէ նախատեսված: «Մենք ունենք Արարատ, ամբողջ աշխարհը մեզ Արարատով է ճանաչում, հիմա ինչու պետք է հրաժարվենք Արարատից, ժողովրդին կտրենք ակունքներից: Ես լոգոն առաջին անգամ Ֆեյսբուքում եմ տեսել եւ ապշել, որ նման անհեթեթություն կարելի է թույլ տալ: Սրա ընդունումը ազգային դավաճանության է համարժեք: Եթե սա ընդունվի, հարված կլինի մեր ազգային ապագային, նաեւ երիտասարդության ճաշակին, որն առանց այն էլ ամեն օր անորակ երաժշտության եւ ցածրաճաշակ արվեստի պատճառով ընկնում է»,-նշեց նկարիչը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: