«Տրիկոտաժի ֆաբրիկային արժանի լոգոն փաթաթում են մեր վզին».Արագած Ախոյան.տեսանյութ

Aug 25, 2016 Comments Off on «Տրիկոտաժի ֆաբրիկային արժանի լոգոն փաթաթում են մեր վզին».Արագած Ախոյան.տեսանյութ
 «Այս լոգոն կարելի էր 70 -ական թվականներին տրիկոտաժի ֆաբրիկայում մանկական վարտիքի վրա կպցնել: Եթե կոնկուրս հայտարարեին մանկապարտեզում, երեխաներն ավելի լավ կնկարեին: Լոգոյին նայելիս այն ասոցացվում է լատինամերիկյան կամ Կենտրոնական Աֆրիկայի երկրների փոքր արտադրության խորհրդանիշի հետ: Մեկ ուրիշ երկրի՝ ձրի տվեք, տեսնեմ կվե՞րցնեն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով Հայաստանի եռագույն ազգային նոր լոգոտիպին:
Բանախոսի կարծիքով՝  Հայաստանն ունենալով տաղանդավոր արվեստագետների բանակ, հանրապետությունում՝ շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչ-որ անիմաստ ծախսեր է անում. «Ինչու է ինչ-որ մեկը որոշում նմանատիպ լոգոների վրա փող ծախսել եւ փաթաթել մեր բոլորի վզին»,- իր վրդովմունքը հայտնեց պատգամավորը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Լուսինե Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: