Անսպասելի ստուգումներ

Aug 25, 2016 Comments Off on Անսպասելի ստուգումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարել է Զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում, որը կանդրադառնա Հարավային, Արևմտյան և Կենտրոնական շրջաններին, Հյուսիսային նավատորմին, ինչպես նաև Օդատիեզերական ուժերին և Օդադեսանտային ուժերին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն: Զուգահեռաբար, Շոյգուի խոսքով, Հարավային ռազմական շրջանում արդեն ընթանում են «Կովկաս-2016» ռազմավարական զորավարժությունների ակտիվ պատրաստությունները, արդեն իրականացվել է հրամանատարա-շտաբային մարզումների համալիրը: «Հարավային շրջանի զորքերը, Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների ուժերի և միջոցների մի մասը, Հյուսիսային նավատորմը, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը, Օդադեսանտային զորքերը Մոսկվայի ժամանակով 07:00-ից բերվում են «Ամբողջական» մարտական պատրաստության»,- հայտարարել է Շոյգուն :

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: