Սիրիական քաղաքում 50 խաղաղ բնակիչ է զոհվել

Aug 24, 2016 Comments Off on Սիրիական քաղաքում 50 խաղաղ բնակիչ է զոհվել

Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում: Թուրքիան այս գործողությունները նախաձեռնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից ազատվելու պատրվակով:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Սիրիայի հյուսիսի քրդական համայնքի  ներկայացուցիչներից մեկը: Համաձայն հաղորդված տեղեկատվության` սպանվածների մեջ կան կանայք և երեխաներ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: