«Նրան արգելված էր զենք կրել, բայց զենքը տվել, ուղարկել են Հայաստան». իրավապաշտպան.տեսանյութ

Aug 24, 2016 Comments Off on «Նրան արգելված էր զենք կրել, բայց զենքը տվել, ուղարկել են Հայաստան». իրավապաշտպան.տեսանյութ

«Կան   մարդիկ, ովքեր իսկապես պատասխան պետք  է տային: Ինչպես, ի վերջո Պերմյակովն ունենալով առողջական խնդիրներ, կան ապացույցներ, նույնիսկ կա փաստ, որ նա Ռուսաստանում մոտ 10 անգամ դասալքություն է թույլ տվել, կա համապատասխան եզրակացություն, որ արգելված է նրան զենք կրել, բայց այնուամենայնիվ, վերջինս ուղարկում են ՀՀ և նա կրում է զենք, տեղի է ունենում դասալքություն: Նրանք տեղեկացված են լինում դրա մասին, բայց հայկական կողմին ուշ են տեղեկացնում և այլն: Այսինքն, այդ փաստերի մասով ոչ միայն Պերմյակովը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև պետք է առանձին հետաքննություն կատարվի կոնկրետ այդ մասով»,-այս  մասին  լրագրողների  հետ  հանդիպման  ժամանակ  ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանն  ընդգծեց՝    պատասխանատվության ենթարկվեց և պատիժ կիրառվեց հանցագործություն կատարած անձի նկատմամբ, սակայն, այստեղ խնդիրը ոչ միայն Վալերի Պերմյակովի նկատմամբ պատժի տեսակը սահմանելն էր, այլ նաև բացահայտել բոլոր այն անձանց, որոնց գործողությամբ   տեղի ունեցավ նմանատիպ հանցագործություն:

 

Ավելի  մանրամասն՝  տեսանյութում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: