Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ

Aug 24, 2016 Comments Off on Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 370 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: