Հայ վարորդը ՌԴ-ում փրկել է 5-ամյա երեխայի կյանքը

Aug 22, 2016 Comments Off on Հայ վարորդը ՌԴ-ում փրկել է 5-ամյա երեխայի կյանքը

Կյանքում միշտ էլ կարող են սխրագործություններ լինել, նույնիսկ սովորական բակում: Արթմնի տաքսիստը փոքրիկ երեխային այրվող ավտոմեքենայից դուրս է բերել Սոլնեչնոգորսկում: Այժմ երեխան բուժվում է հիվանդանոցում: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը:

Դրամատիկ իրադարձությունները տեղի են ունեցել հինգշաբթի օրը: 37-ամյա Վյաչեսլովը և Սվետլանան իրենց 5-ամյա որդու և 15-ամյա դստեր հետ այդ օրը բեռնափոխադրում էին իրականացնում: Երեխային մեքենայում թողնելով՝ հայրը գնացել է իրենց հին տուն՝ իրերը բերելու: Արդեն բնակարանում հայրը պատուհանից տեսել է, թե ինչպես է այրվում ավտոմեքենան:

38-ամյա Արա Ջանասլնյանը ևս դեպքի ականատեսն է եղել: Մյուս ականատեսներից լսելով, որ ավտոմեքենայում երեխա կա, նա նետվել է մեքենայի մեջ և հազիվ շնչող երեխային հանել այրվող ավտոմեքենայից:

Անդրեյն առաջին և երկրորդ կարգի այրվածքներ է ստացել: Այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Արան իր արարքը հերոսական չի համարում, և չնայած այրել է ձեռքերը, հոսպիտալացման կարիք չի ունեցել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: