Շիրակի մարզում 64-ամյա վարորդը քարով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Aug 22, 2016 Comments Off on Շիրակի մարզում 64-ամյա վարորդը քարով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 64-ամյա Աբրահամ Մանուկյանը Արթիկ-Մեղրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Փանիկ գյուղի վերջնամասում իր վարած ГАЗ 69 մակնիշի 11 ՕՏ 447 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը ստացել է աջ քունքային հատվածում՝ քերծվածք վերք, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել է, որ իրեն լավ է զգում և հրաժարվել է բժշկական օգնությունից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կ. Մանանդանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան եղել է քարով բարձված, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը փորձել է շրջանցել ճանապարհին հայտնված մի քանի խոշոր եղջերավոր անասունների, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: