Ուկրաինայում արտաքսել է 11 «օրենքով գող»

Aug 22, 2016 Comments Off on Ուկրաինայում արտաքսել է 11 «օրենքով գող»

Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Վադիմ Տրոյանը հայտնել է, որ երկրի տարածքից վերջին չորս ամսվա ընթացքում արտաքսվել է 11 «օրենքով գող», որոնք չեն ունեցել ուկրաինական քաղաքացիություն, հայտնում է «112 Украина»-ն: «Երբ ես դարձա քրեական ոստիկանության ղեկավար, մեզ մոտ հաշվարկվում էր 28 «օրենքով գող»: Իմ աշխատանքի չորս ամսվա ընթացքում մենք արտաքսել ենք 11 «օրենքով գողի», ովքեր չունեին Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակ»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ որոշ «օրենքով գողեր» արտաքսվելուց հետո վերադառնում են Ուկրաինա: Նրա խոսքով՝ «օրենքով գողերից» մեկը երկու անգամ հատել է սահմանը և վերադարձել Ուկրաինա, սակայն դրանից հետո իշխանությունները նրան կրկին արտաքսել են:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: