Շտապ. Կրակոցներ՝ Արարատի մարզում

Aug 20, 2016 Comments Off on Շտապ. Կրակոցներ՝ Արարատի մարզում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: