Գործարարը, ով Bentley-ն վարել է խմած, տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»

Aug 20, 2016 Comments Off on Գործարարը, ով Bentley-ն վարել է խմած, տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի ռուսական H 001 OH 36 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, կանգնեցվել է ՃՈ աշխատակիցների կողմից և պարզվել է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը, ենթարկվելով բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, և, որ ամենակարևորն է, մեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու նրա «երկաթյա նժույգի» մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Գոռ Մարտիրոսյանին, ով գործարար աշխարհում մեծ ճանաչում ունի։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: