Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газель-ը, վերջինը կողաշրջվել է

Aug 20, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газель-ը, վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարտիկյանի վարած ГАЗ 3302 մակնիշի 34 NC 530 համարանիշի և Mercedes մակնիշի 33 PՏ 063 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: