Ավտովթար Երևանում. Daewoo-ի 37-ամյա վարորդը բախվել է ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը

Aug 13, 2016 Comments Off on Ավտովթար Երևանում. Daewoo-ի 37-ամյա վարորդը բախվել է ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը

Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ 76 տան մոտ, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Ղոչիկյանը իր վարած Daewoo մակնիշի 34 SF 651 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը և գետնին տապալել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղոչիկյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները: Փաստի առթիվ սպայական ջոկում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: