Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը

Aug 12, 2016 Comments Off on Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դահլիճը և հայտարարեցին, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի: «Արմենպրես»-­ի թղթակիցը դատական նիստերի դահլիճից հայտնում է` նրանց այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը մերժեց դատը 2­3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արտավազդ Կիվիրյանի միջնորդությունը: Միջնորդությունը պատճառաբանվում էր նրանով, որ տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի` ընդանուր իրավասության և Վերաքննիչ դատարաների մերժումից հետո դիմել են Վճռաբեկ դատարան, և անհրաժեշտ է ժամանակ` հետագա քայլերը հստակեցնելու ու հայցի ընթացքին հետևելու համար: Դատավորը միջնորդությունը մերժեց այն նկատառումով, որ ժամկետները խելամիտ չեն, դատը կձգձգվի: Լուսինե Սահակյանը, նշելով, որ արդեն հստակ է դատավարության ընթացքը, չկա անհրաժեշտություն ներկա գտնվելու դատական նիստերին: Սահակյանին միացան նաև մյուս փաստաբանները:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: