Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում դատապարտյալ է կախվել

Aug 06, 2016 Comments Off on Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում դատապարտյալ է կախվել

Երեկ՝ օգոստոսի 5-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում ինքնասպան է եղել 34-ամյա կալանավոր, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Տեղեկությունը SHAMSHYAN.com-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տարվում է քննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ պատիժների համակցությամբ ինքնասպան եղածը դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման և 360.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: