Մերթ խորհրդարանում կռիվ են հրահրում, մերթ իրար մռութ են ջարդում

Aug 04, 2016 Comments Off on Մերթ խորհրդարանում կռիվ են հրահրում, մերթ իրար մռութ են ջարդում

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական խորհրդարանում տեղ գնելու անհնարինության մասին:

Նա նշել է, որ «ոչ մի հարուստ մարդ» չի կարող իր հովանավորյալներին փողով «խցկել»:

«Տեսեք, թե ինչ է կատարվում մյուս երկրներում. մերթ խորհրդարանում կռիվ են հրահրում, մերթ իրար մռութ են ջարդում, մերթ ինչ-որ քաղաքականացում է կատարվում, մերթ ինչ-որ օլիգարխներ սեփական խմբեր են ստեղծում…Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ոք փողով, ոչ մի հարուստ մարդ իրենց պատգամավորներին խորհրդարան չեն խցկի»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել «Բելտա» պետական գործակալությունը:

Նա նշել է, որ հանրապետությունում «այդպիսի բան չի եղել եւ, հավանաբար, չի էլ լինի»: «Դրանում է մեր մեծագույն արժանապատվությունը եւ ընդհանրապես մեր պառլամենտարիզմի եւ մեր խորհրդարանի ձեռքբերումը»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 11-ին եւ կանցկացվեն մեծամասնական համակարգով՝ 110 ընտրատարածքներում կընտրեն 110 պատգամավորների: Ներկայումս ընթանում է թեկնածուների գրանցումը:

Artsakhpress.am

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: