Պետք է ուղիղ երկխոսություն լինի, այլապես պետականության փլուզում կլինի

Jul 26, 2016 Comments Off on Պետք է ուղիղ երկխոսություն լինի, այլապես պետականության փլուզում կլինի

Իշխանության հետո Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջոցով բանակցությունների տապալումից հետո «Սասնա ծռերը» հիշատակել են մի քանի անուններ, որոնք կարող են միջնորդական առաքելություն ստանձնել,նրանց թվում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որին մենք մի քանի հարց տվեցինք։

-Պարոն Շիրինյան, փաստորեն, տղաները նաեւ Ձեր անունն են հիշատակել որպես խելացի եւ լոյալ անձնավորության, ով կարող է բանակցություններում միջնորդի կարգավիճակ ստանձնել։ Դուք պատրա՞ստ եք ստանձնել այդ առաքելությունը։

-Ես իմ դերակատարությունը տեսնում եմ նախկին գործի մեջ, ոչ ավելին, խոսքը քաղաքագիտական վերլուծություններն ու կանխատեսումներն են, որոնք որպես մասնագետ անում եմ։ Կարծում եմ՝ դա շատ ավելինք է, քան բուն գործընթացների մեջ մտնելը, այդպիսով ես ավելի օբյեկտիվ եմ, հասարակության զարգացման միտումները շատ ավելի կարեւոր է, քանզի Հայաստանում այդ ավանդույթը չկա։ Այո, մարդիկ գնահատում են, ես շնորհակալ եմ, բայց ես իմ գործը կշարունակեմ։ Մեզ մոտ կա միյն մուտիլովկա, տգետ խոսակցություն, տրեխավոր պրոֆեսորի կարծիք եւ այլն։ Դրա համար ես իմ դերը կսահմանափակեմ։

-Հանգստյան օրերին անսպասելի բեկում գրանցվեց, ազատ արձակվեցին «պատանդ» ոստիկանները, այդուհանդերձ տղաները մնացել են իրենց պահանջին, չեն ընդունում իշխանության որեւէ առաջարկ, պնդում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Այս պարագայում ինչպիսի՞ ելք եք կանխատեսում։

-Այս պատային իրավիճակը չպիտի տանի արյունահեղության, ազգային պահանջ պետք է լինի բացառել արյունահեղությունը, որովհետեւ պարզ է, որ գրոհողը բոլոր միջոցները պետք է օգտագործի, որպեսզի հաղթի, իսկ այստեղ գրոհողները մարդիկ են, որոնք իրենց արյունը ժամանակին չեն խնայել, մարդիկ են, որոնք ունեն կարծիք եւ որոնք զինված ապստամբության դրոշ են բարձրացրել դաշնակցության թաղամասում, կդիմադրեն այնքան, որքան պետք է, նույնիսկ կարող են նախահարձակ լինել։Հետեւաբար մասշտաբը չեմ պատկերացնում, եթե երկիրը պրոբլեմ չունենար, դարավոր ոսոխի խարդավանքները չլիներ, կարելի էր դատապարտել, բայց դա իրենց ընտրությունն է, ես ասելիք չունեմ։ Մենք համազգային մասշտաբով կարող ենք միայն կլոր սեղանի շուրջ բանակցություններ պահանջել, որին պետք է մասնակցի նախագահը իր ներկայացուցչով եւ Սասնա ծռերն իրենց ներկայացուցչով, այստեղ միջնորդներ պետք չեն,ընդհանրապես միջնորդավորված բանակցություն պետք չի, որպեսզի հետո չհայտարարեն, թե այս կողմը ստում է։Ապստամբություն բարձրացնող եւ պատասխանատում մարմինը՝ նախագահը պետք է բանակցեն, մյուսները ոչ այդքան հեղինակություն ունեն, ոչ էլ լեգիտիմություն հասարակության շրջանում։Պետք է խոսել, օրակարգը ձեւավորել՝ ինչ նշանակումներ անել եւ այլն։ Նախկին Հայաստանն այլեւս չկա, դա փաստ է։

-Խումբը մինչեւ երեկոյան ութը ժամանակ է տվել, իրենց համար ընդունելի չէ որեւէ առաջարկ, դիմելու են անհնազանդության։

-Դա կլինի, եթե չլինի բանակցություն, դրա համար եմ ասում, որ պետք է նստել ու խոսել, որպեսզի ուլտիմատում չլինի։ Թվում է թե, իշխանությունը ձգում է պրոցեսը ու կհասնի նպատակին՝ հույս ունենալով, որ կմարի կրակը, այդպես չէ, տղաներն ունեն արյուն տված ընկերներ, բարեկամներ եւ մետաստազի նման կպարորի ամբողջ Հայաստանը։ Եթե դա չի ցուցադրվում, դեռ չի նշանակում, թե այդպես չէ։

-Այսինքն, ուզում եք ասել, որ գրոհի տարբերակը բացառվո՞ւմ է։

-Գրոհ չի լինի, ինչի գրոհը հարց է լուծո՞ւմ՝ սոցիալական խնդիր, արտագաղթ, ինչ հարց է լուցում։

-Իրենք Սերժ Սարգսյանի անիրատեսական պահանջն են առաջ քաշում։

-«Անիրատեսական»-ը իմ բնորոշումը չէ, որեւէ պահանջ ինչ-որ ժամանակում լավ էլ կարող է իրատեսական լինել։

-Վիտալի Բալասանյանը կոչ արեց վայր դնել զենքերը, ասաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել, նստել Սեֆիլյանի հետ, քննարկել ու ելք գտնել։

-Բացառվում է զենքերը վայր դնել, ես Վիտալի Բալասանյանի այդ կոչը չեմ լսել, եւ չէի էլ ուզենա, որ նրա վարած բանակցություններն այդպես անարդյունք լինեին, որովհետեւ դա իր հեղինակության հետ առնչվում է։Հասարակության պահանջը պետք է լինի երկուսի երկխոսություն, այլապես կլինի արյունահեղություն, պետականության փլուզում, որին կմիջամտեն օտարները։

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: