Մովսես գյուղի կրակոցները կարելի է կապել կամ չկապել Երևանում տեղի ունեցող միջադեպի հետ. Բաղանիսի գյուղապետ

Jul 22, 2016 Comments Off on Մովսես գյուղի կրակոցները կարելի է կապել կամ չկապել Երևանում տեղի ունեցող միջադեպի հետ. Բաղանիսի գյուղապետ

Hayeli.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ ադրբեջանական կողմից կրակոցներ չկան: «Հայաստանում տեղի ունեցող ցանկացած բողոքի ցույց, ակցիա, միջոցառում միանշանակ բացասաբար է ազդում սահմանային իրավիճակի վրա ու նպաստում սրմանը: Սա ենթադրություն չէ, սա մենք մեր մաշկի վրա զգում ենք: Նախագահների կամ պաշտպանության նախարարի մակարդակով հանդիպումների ժամանակ ևս անմիջապես ադրբեջանական կողմն ակտիվանում է ու անկանոն կրակահերթ է բացում սահմանային բնակավայրերի ուղղությամբ: Սա ինքնին վտանգավոր է ու վնաս է մեր պետության կայունությանը: Ապրելով սահմանամերձ գոտում, մեզ համար առավել կարևոր է սահմանների անվտանգությունը, և արդեն Շամշադինի Մովսես գյուղում դպրոցի երեխաների ուղղությամբ են կրակել»:  Ըստ գյուղապետի՝ «Մովսես գյուղի կրակոցները կարելի է կապել կամ չկապել Երևանում տեղի ունեցող միջադեպի հետ, բայց որ ցանկացած ցույցի ժամանակ գրանցվում է միջադեպ, դա փաստ է»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: