Քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա,կրակում են օդ,կան վիրավորներ

Jul 20, 2016 Comments Off on Քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա,կրակում են օդ,կան վիրավորներ

22:16  Խորենացի փողոցում իրավիճակը կտրուկ լարվել է: Ցուցարար տղամարդիկ կանանց կոչ են արել հետ քաշվել, այնուհետև բախում է սկսվել ոստիկանության հետ: Իսկ պատճառն այն է, որ ցուցարարները պահանջում են սնունդով ապահովել զինված խմբի անդամներին: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ, ցուցարարներն էլ ի պատասխան քարերով հարվածներ են հասցրել,քաղաքացիները հարձակվեցին ոստիկանների վրա,  կրակում են օդ:

Բախման  ժամանակ  վիրավորվել է «Սոցիալիստական» կուսակցության նախագահ, վերջերս «Հայկական վերածնունդին» միացած Մովսես Շահվերդյանը։ Նրա գլխից՝ ձախ աչքի վերևի հատվածից ուժեղ արնահոսում է։Այս պահին քաղաքացիները փորձում են նրան օգնություն ցուցաբերել։

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: