Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա վիրավոր

Jul 20, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Պարտիզակ գյուղի խաչմերուկում բախվել են 30-ամյա Սարո Պողոսյանի Audi 6 մակնիշի 23 TՏ 222 համարանիշի, 29-ամյա Արամ Ասատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 LM 993 համարանիշի և 81-ամյա Կարեն Օհանյանի վարած Seat մակնիշի 29 ԼՕ 743 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Seat-ի վարորդը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդաոցի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Shamshyan.com

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: