Ես՝ անաստվածս դիմում եմ հոգևորականներին. Սերգեյ Դանիելյան

Jul 20, 2016 Comments Off on Ես՝ անաստվածս դիմում եմ հոգևորականներին. Սերգեյ Դանիելյան

Սա Էլելտրիկ Երևանը չէ, սա շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Այս ամեն ինչից արյան հոտ  է գալիս:  Մեկնաբնալով Երևանի Խորենացի փողոցում  կիրակի օրվանից սկիզբ առած իրադարձությունները՝ Hayeli.am-ի հետ զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա նախօրեին այցելել է  Խորենացի փողոց՝ անձամբ տեսնելու և զգալու, թե   ինչ  է կատարվում այնտեղ. <<Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքականությունից էլ առանձնապես բան չեմ հասկանում, բայց որպես արվեստագետ, իմ ինտուիցիայով  զգում եմ՝ եթե այսպես շարունակվեց, սրա վերջը լավ չի լինելու: Ես կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և գնալ այնտեղ՝ ոստիկանների և հավաքված մարդկանց մոտ, բայց ոչ թե իշխանափոխության կամ Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար,  այլ թույլ չտալու, որ տեղի ունենա արյունահեղություն: Եթե մարդիկ շատ լինեն, ես վստահ եմ՝ սպանություններ չեն լինի: Գոնե այդպես մենք ժամանակ կշահենք, հասկանալու համար, թե ինչ է կատարվում:  Հուսով եմ, որ այդ ընթացքում էլ բանակցությունների փուլ կսկսվի, որովհետև եթե այսպես շարունակվի՝ արյուն է  թափվելու: Իսկ ես, ոչ միայն ես, կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը,  չի ուզում, որ արյուն թափվի: Պարզ է չէ՞, որ  կարելի է շատ հեշտ  մտնել գնդի տարածք ու ներսում գտնվող բոլոր տղերքի հարցերը մեկ-մեկ լուծել: Անպայման կզոհվեն նաև ոստիկաններ, որովհետև ներսում գտնվողները, ովքեր եթե չեմ սխակվում 20-25 հոգի են՝ զինաված ու պրոֆեսիոնալ, հենց այնպես չեն հանձնվի: Այսինքն՝ կզոհվեն մարդիկ…. դա շատ ցավալի սցենար կլինի: Մենք Ուկարինա չենք, պետք է այդ  զարգացումը բացառել >>,- նշեց Սերգեյ  Դանիելյանը:

Դերասանի  համոզմաբ՝ ՊՊԾ գունդը գրավողները  մարդասպաններ չեն, նրանք մեզանից մեկն են. շատուշատ հարցերում մենք նրանց համախոհն ենք, պարզապես իրենք ընտրել են խնդիրների լուծման իրենց պատկերացրած տարբերակը. << Այդ մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել մեր երկրում և  այդ քայլին իրենք եկել են բազմաթիվ օբյեկտիվ իրողություններից ելնելով: Ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր՝ մենք, իշխանությունը, ընդդիմությունը, դիմությունը…Սա ինչ-որ մեկի անձնական բիզնեսի կամ փողոցում քաշած կարմիր գծերի հարց չի, սա շատ լուրջ հարց է, որովհետև մենք կարող ենք ունեալ զոհեր՝ անտեղի զոհեր: Ոստիկաններին էլ են մայրեր ծնել, ներսում գտնվող տղերքին էլ են մայրեր ծնել, մեզ էլ : Հետևաբար՝ թիվ մեկ  խնդիրն արյունը կանխելն է>>,- նշեց դերասանը՝ հավելելով, որ ինքը ապշած է հոգևորականների և քաղաքական կուսակցությունների պասիվ վարքագծից. <<Ես՝ անաստվածս դիմում եմ հոգևորականներին: Հարգարաժա՛ն հոգևոր հայրեր, եկե՛ք այստեղ, չոքե՛ք ու աղոթե՛ք,  գու՞ցե Աստված ձեզ լսի: Չէ՞ որ միշտ ասում եք,թե լավ հարաբերություններ ուենք Աստծո հետ: Ուրեմն եկեք և աղոթք արեք, որ  արյուն չթափվի,- նշեց Սերգեյ Դանիելյանը և շարունակեց,- Ես զարմանում եմ՝ կուսակցություններն ինչո՞ւ են բերանները ջուր առած նստել: Էսքան ժամանակ միայն Ժառանգությունն է ինչ-որ  բան ասել, մյուսների ծպտունը չի լսվում: Լավ, գոնե մի բան ասեք, արա՛, գոնե մի հատ արտահեթ նիստ արեք, հավաքվեք, քննարկեք, հետևություն արեք>>: Ամփոփելով՝ Սերգեյ Դանիելյանը շեշտեց, որ ինքը  կարևորում է երկու կողմերի մարդկանց կյանքը և կոչ անում գնալ բանակցությունների ճանապարհով՝ նստել  սեղանի շուրջ զրուցել և  փորձել լուծում գտնել:

Հիշեցնենք, որ Սասնա ծռեր խմբավորումը հուլիսի 17-ին գրավել է  Էրեբունի  վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության Պետական պահպանության ծառայության գունդը՝ ՊՊԾ-ն: Կա մեկ զոհ և  վիրավորներ:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: