90 թվականին նույն վիճակն էր, բայց հաջողվեց բանակցել ՀԱԲ-ի տղաների հետ, նույնը պետք է անել այսօր

Jul 20, 2016 Comments Off on 90 թվականին նույն վիճակն էր, բայց հաջողվեց բանակցել ՀԱԲ-ի տղաների հետ, նույնը պետք է անել այսօր

 

1990 թվականի ամռանը  Երևանում նմանօրինակ փակուղային իրավիճակ էր, ինչպես այսօր: Հայ ազգային բանակի՝ ՀԱԲ- տղաները հրաժարվում էին ենթարկվել իշխանություններին, սպանվել էին  ազատամարտի 2 հրմանատարներ,   վիճակը շատ լարված էր: Այն ժամանակվա ԳերագույնԽորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը,  զուգահեռներ անցկացնելով այն օրերի դեպքերի հետ,  պատմում է, որ 90 թվականի օգոստոսի 29-ին երևանյան բենզալցակայաններից մեկի մոտ  կրակոցներ էին եղել, ՀԱԲ-ի տղաների հետ բանակացությունները վերածվել էին վիճաբանության, ազատամրտիկներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը մահացու վիրավորվել  և սպանվել էին:

ՀԱԲ-ի տղաները, ովքեր  զինված էին և փաստացի չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը,  փակվել էին  Էրեբունի հյուրանոցի մոտակայքում գտնվող գրքասերների կենտրոնի գրասենյակում և հայտարարում էին, որ հրաժարվում են հանձնվել իշխանությանը: Նրանք նաև սպառնում էին, ասելով, որ  իերնց մոտ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ  կա և եթե իշխանությունները փորձեն իրենց վրա գրոհել, ապա իրենք  կպայթեցնեն շենքը՝ հարակից շենքերի հետ միասին: Ոստիկանության ներիքն զորքերը շրջապատել էին  Երևանի կենտրոնում գտնվող  գերասնենյակի տարածքը, բայց բանակցություններ չկային: « Ես, Իգոր Մուրադյանն ու Սմբատ Այվազյանը՝ մենք երեքս էլ այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էինք, դիմեցինք այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանին, ստացանք նրա համաձայնությունը, պայմանավորվեցինք նաև  Երևանի ոստիկանապետ Կառլոս Ղազարյանի հետ, ու գնացինք  գրոհայինների հետ հանդիպման: Եվ պատկերացրեք, որ մեր բանակցությունները հաջող արդյունք ունեցան:  Մեր պայմանը հետևյալն էր. գրոհայիններիի խմբում գտնվող այն տղաները, ովքեր  Վիտյայի ու Չաուշի գնդկահարության հետ որևէ կապ չունեին, պետք է իրենց զենքերը թողներին գրասենյակում,  դուրս գային ու հանգիստ հեռանային:  Այդ դեպքում իրենց ոչինչ չէր սպառնում: Իսկ նրանք, ովքեր կրակել էին, բնականաբար պիտի հանձնվեին իշխանությանը, որովհետև իրենք մեղադրվում էին սպանության մեջ: Հենց այդպես էլ եղավ. այն տղաները, որոնք գնդակահարության հետ կապ չունեին, հանձնեցին զենքն ու ազատ հեռացան: Գրասենյակի դռան մոտ նրանք ընդամենը ստուգվում էին՝ համոզվելու համար, որ զենք չունեն: Իշխանությունը պահեց իր խոստումը, այդ ժամանակ ՀԱԲ-ի տղաների մեծ մասը ազատ հեռացան, նրանք, ովքեր զենքերը հանձնեցին, չձերբակալվեցին: Հետո, իհարկե, այլ գործերով նրանցից ոմանք ձերբակալվեցին, բայց այդ օրը նրանք բոլորը , ինչպես և պայմանաորվել էինք,  ազատ արձակվեցին: Ես հիշում եմ՝ այն ժամանակ նույնիսկ հայտարարվեց, որ այն տղաները, ովքեր զանկություն ունեն շարունակել իրենց գործունեությունը,  հնարավորություն կստանան մտնել ԵԿՄ: Ի միջիայլոց մտնողներ եղան,  որոշները այլ ջոկատներ մտան, բանակում անցան ծառայության >>,- Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ ներկայումս  ստեղծված փակուղային վիճակում զգացվում  է բանակցությունների կարիք: <<Պետք է գտնել այդ բանակցողներին և ուղարկել ՊՊԾ գունդը գրաված տղաների մոտ:  Ես կարծում եմ, որ  պետք է այդ մարդկանց որոշակի երաշխքիներ տալ, որպեսզի  բանակցությունները ստացվեն>>,- նշում է Ազատ Արշակյանը: Հարցին, թե ովքե՞ր կարող են լինել բանագնացներ, Արշակյանը նկատեց. <<Օրինակ՝ հգևորականները / քիչ առաջ ես խոսում էի Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներից  Լյուդվիգ Խաչատրյանի հետ՝ ինքը հուշեց այդ միտքը/: Ինչո՞ւ հոգևորականները չեն  այցելում Պավիլկ Մանուկյանին ու  մյուս տղաներին:  Գուցե այսօր իրո՞ք կարիք կա դեմ առ դեմ բանակցությունների: Ամեն դեպքում պետք է փորձել>>,- իր խոսքն եզրափակեց ԳԽ նախկին պատգամավորը:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: