«Ժողովուրդ». Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակը խորանում է

Jul 19, 2016 Comments Off on «Ժողովուրդ». Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակը խորանում է

«Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակն այն աստիճան է խորացել, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ մասնավոր զրույցներում սկսել են իրենց մտահոգությունների մասին խոսել։ Նրանք չեն պատկերացնում, թե 2017 թվականից հետո իշխանությունն ինչպես Է «կիսվելու»։ Մինչ այս իշխանական համակարգում բոլորը գիտակցել են, որ նախագահական ընտրություններում իրենք բոլորով պաշտպանում են իրենց ընդհանուր ղեկավարին։ Աժ ընտրություններում իշխանական համակարգի ներկայացուցիչները ազատ են եղել ամեն մեկն իր «մասի» համար պայքարելու, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդդիմադիր դիրքերից են այդ «կտորի» համար կռվել։ Այդ ամենն իշխանական համակարգի վրա չի ազդել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանության կրողի հարց չի լուծվել։ 2017-ի Աժ ընտրություններում այդպես չի լինելու, և իշխանական համակարգի ներկայացուցիչները չեն պատկերացնում, թե իրենց ներքին գզվռտոցներն ինչ հետևանքներ կունենան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: