Նավթի գինը կստիպի ՌԴ իշխանություններին բարեփոխումների գնալ

Jul 19, 2016 Comments Off on Նավթի գինը կստիպի ՌԴ իշխանություններին բարեփոխումների գնալ

Ռուսաստանի իշխանությունները կառուցվածքային փոփոխություններ կարող են սկսել եթե նավթի մեկ բարելի գինը լինի 40 դոլար, կարծում են Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետները:

Այդ գինը օպտիմալն է՝ նոր ճգնաժամի մեջ չընկնելու ռիսկից խուսափելու համար:

Այդ գինը, ինչպես նշում է պարբերականը, բավական ցածր է երկրի տնտեսությունում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար, միաժամանակ բավական բարձր է՝ շուկայի ֆինանսական փլուզում թույլ չտալու համար:

Bloomberg-ի հարցման մասնակից փորձագետների կեսից ավելին կարծում է, որ Brent տեսակի նավթի 40 դոլար գինը մի կողմից կստիպի Ռուսաստանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից թույլ կտա դրանք սկսել առանց նոր ճգնաժամի մեջ հայտնվելու ռիսկի: Փորձագետների մոտ 30 տոկոսը նման կրիտիկական կետ է համարում 30 դոլար գինը: Միաժամանակ նրանց միայն 5 տոկոսն է հավատում, որ 50 դոլար գնի դեպքում որեւէ տեսակի բարեփոխումներ տեղի կունենան:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: