«Էդ կռվող տղերքը բավական մեծ կարծիքի են իրենց մասի»

Jul 19, 2016 10 Comments
 «Էդ կռվող տղերքը բավական մեծ կարծիքի են իրենց մասին, իրենց հնարավորությունների մասին, քան ունեն։ Երեւի նրանց գործողությունները ավելի շատ կապված է Ժիրայր Սեֆիլյանի գործողությունների հետ։ Նրանք, կարծում եմ, այնքան միամիտ են, որ կարծել են, թե Սեֆիլյանը կարող է այդ ոստիկանության շենքում լինել, որը գրոհել են, գուցե մտացել են գնանք, ազատենք», մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողություններին։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Այսօր արդեն բանակցությունների արդյունքում պատանդներից մեկն ազատ է արձակվել: Պատանդները 5 –ն են, այդ թվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Արշակ Սադոյանը գրեթե վստահ է, որ տեղի ունեցածը հեղափոխական գործողությունների չի վերածվի.«Նման գործընթացների համար մեծ մասշտաբայնություն է պետք, սակայն այդ խումբը փոքրաթիվ է»։ Մեր դիտարկմանը, թե տեղի ունեցածը, ըստ որոշ գնահատականների, իշխանությունների անգործության, տարիների կուտակած խնդիրների առկայության պատճառով է, մարդիկ այդ պատճառով են ծայրահեղ միջոցների դիմում ու առաջիկայում չեն բացառում նոր ապստամբություններ, Արշակ Սադոյանը արձագանքեց. «Չեմ կարծում, որ վաղը այլ խմբեր նման քայլի կգնան, հակառակը, կարծում եմ՝ կքչանան։ Պետությունը, անկախ նրանից, թե կռվող տղերքն ինչ դերակատարություն ունեն, պետք է թույլ չտա նման բան, ինքնուրույնություն ցույց տալ», ասաց Սադոյանը ու հիշեց, որ ժամանակին՝ շարժման սկզբից, պետությունը նման դեպքերում համապատասխան քայլեր է իրականացրել ու զսպել նման ինքնուրույն խմբի.«Պետությունը հիմա պարտավոր է աշխատել, որպեսզի թույլ չտա, որ նման զինված խմբեր փորձեն քաղաքական գործունեության ուղղություններ թեկադրել։Անկախ նրանից, թե մեր պետությունն ինչ վիճակում է, առավել եւս, որ այդ քաղաքական ուղղություններ թելադրելու փորձ անողները շատ հեռու են քաղաքականությունից, բոլորովին չեն պատկերացնում՝ ինչ եւ ինչպես պետք է անեն։ Իրենց մասին մի քիչ մեծ կարծիք ունեցող մարդիկ, որոնք մտածում են, թե հեսա գնացին էսպես կլինի, իրականում չեն պատկերացնում իրենց մասշտաբները»։ Հիշեցնենք, որ ավելի քան 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։ Պատանդների թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է:
Անի  Սահակյան
Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

10 Անդրադարձ “«Էդ կռվող տղերքը բավական մեծ կարծիքի են իրենց մասի»” հրապարակմանը

  1. Hakob M. says:

    Կեղծված հերթական ընտրություններով Իշխանության վերնահարկում թառած, ներկա պետական վտանավոր թուրքական գործիչ խեռժիկ նարիմանովն, բյուջեյի վատնման նվիրատվությունների հերթական շարանին ավելացրել ու հավաքագրել է հիմնականում նախկինում իրենց գործելակերպով ժողովրդի աչքին վարկաբեկված, քյարթու քաղաքական <> գործիչներին,հանձինս լտպ -ի ժամանակներում ընդիմություն խաղացող “Մազութի Լափման” գործին տեղեկացված Արշակ Սադոյանին, իր պնակալեզությամբ հանրաճանաչ խոսրով Հարությունյանին ու էլի նմանատիպ բեզդելնիկերին ու վազգեն մանուկյանի գլխավորությամբ ստեղծել են հասարակությունից մղոններով հեռու, իբրեվ թե նրա հուզող հարցերին տեր կանգնող “նախգահին” ու կառավարության միջոցով դրանք իրականացնելու, “Հանրային Խորհուրդ”… Ու փոխանակ երկրի տգետ կառավարիչների կողմից վարած ու շարունակվող ոչ հեռատես արտաքին ու ներքին քաղաքանության ձախողումները շտկելու, ներկա
    եռացող դժգոհ հասարակությանը հանգստացնելու հնարքներ առաջարկելու ինչպես Ռուսատանում են դրան կոչված հասարակության ներկայացուցիչները իրականացնում, սադոյանը նույն կերպ ինչպես երկու օր առաջ իր շեֆն էր, նորից իշխանությունների կողմից պատվիրված իրեն ոչ վայել հերթական դատարկախոսությունն է դուրս տալիս…Չ’մբռնելով, ավելի շուտ մի կողմ թողնելուվ այն կարեվորն, որ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, արդար ընտրություններով կառավարություն կազմելու, երկրում կարգ ու կանոնոն հաստատելու պահանջով դուրս են եկել իրենից մի քանի անգամ պարկեշտ ու տեղեկացված, նախկին ազատամարտիկները… Իսկ էտ մարդը քանդվող պետության շահերից է խոսում, առաջարկելով, ամեն կերպ ուժային միջոցներով խեղդել հասարակության մեծամասնության կողմից խրախուսվող այդ արդարացված շարժումը…
    եվ մարդկ դեռեվս հույս են փայփայում որ կարող են այդ հերոսները երկիրը դուրս բերել գնալով խորացող ազգակործան,բոլորին հիասթափեցնող ճգնաժամից…

  2. Mekhak says:

    EN JHAMANAKVANICER PARZ VOR SADOYANE UTELU KRIVER ANUM

  3. Սվետլանա Մարգարյան says:

    Արշակ Սադոյան, առաջ մեծ-մեծ խոսում էիր Հայաստանի թալանի մասին, ժողովրդին էիր պաշտպանում, իսկ հիմա ամնե ինչ էդքան լավացա՞վ, որ սկսել ես սռեժիմին պաշտպանել։ Ծախվա՛ծ։

  4. Greta says:

    Այդ տղերքը դա իհարկե նիայն կռվող տղաները չեն մեջները ուրիշներն էլ կան երիտասարդ մաքուր ազնի բարոյական տղաներ, Սադոյան մի արշինով չի կարելի բոլորին չափել: Հարկավր է այնպես անել որ ոչ մի այդտեղի գտնվողներից չվնասվի, թքած ամեն ինչի վր, Սեֆիլյանին կզատեն ի վերջո, իսկ այ այդ տղաներին կնստացնեն, դա է վատ:
    Խնդրենք ինչ որ զիճումներով ազատեն մեր հերոսացած տղաներին անկախ ամեն ինչից

  5. Greta says:

    Comment

  6. Люся Сароян says:

    Hazar амот кес аршак садоян, айтех ен асел ” ев ду Брутос”

  7. VARDAN says:

    Ara alkas qo pes himarnern en nstac verjin tarinerin rekavarneri sharqerum u petakan nuynisk harcer en uzum lucel???

  8. ԱնունMKRTCHYAN NUNE says:

    Իսկ քո նման չորացած–չիր լրբուհին իր մասին ի՞նչ կարծիք ունի։ Քուչիկը քո նմաններին տեսնելո՞վ էր ասում, թե Հայաստանում տղամարդ չկա։ Գնացե՛ք մկան ծակերում չորացե՛ք ու սատկե՛ք, քաղաքական պոռնիկներ։ Մեր բացակայությունից շատ օգտվեցիք։ Սպասե՛ք դեռ։

  9. Մարինա says:

    “…Անկախ նրանից, թե մեր պետությունն ինչ վիճակում է, առավել եւս, որ այդ քաղաքական ուղղություններ թելադրելու փորձ անողները շատ հեռու են քաղաքականությունից, բոլորովին չեն պատկերացնում՝ ինչ եւ ինչպես պետք է անեն…”
    Դե, դու էլ հեռու չես քաղաքականությունից. Սադոյան, պատկերացումներիդ մասին, ինչու՞ չես կիսվում ժողովրդի հետ: Թե՞ խոսափողով հիստերիա անելով են քաղաքական ուղղություն թելադրում: Ձեր սարքած շիլան է, սկսած`96թվի կոպիտ ընտրակեղծիքներից…գոնե` լռիր. ոչինչ մի ասա…

  10. Անգելինա Գասպարյան says:

    Էս բառադի խոսացոող Արշակ Սադոյանին ո՞նց կարելի է ընդհանրապես լուրջ վերաբերվել: Ինքն էլ, իրա շեֆ Վազգեն Մանուկյանն էլ անբողջ նախկին ԱԺՄ կազմով վարքաբեկված անձիք են: Ավելի լավ կլիներ լափառոշ բերանը փակեր: Դրանք արդեն վաղուց քաղաքական դիակներ են: Մարդ եք գտել խոսացնելու: