Ռուս օլիգարխի դուստրը ամուսնացել է Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան հետ. լուսանկարներ

Jul 18, 2016 Comments Off on Ռուս օլիգարխի դուստրը ամուսնացել է Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան հետ. լուսանկարներ

Աշխարհի մեծահարուստներից եւս մեկի հարսանիքն է կայացել Ֆրանսիայում: Այս անգամ ռուս միլիոնատեր Պավել Ֆուկսի 21-ամյա դուստր Անաստասիան է ամուսնացել Լիբիայի ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցչի՝ Մուամար Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան՝ Մասուդ Աբդելխաֆիդի հետ:

Life.ru գրում է, որ դեռատի հեռուստաաստղի ու ձեռներեցի հարսանիքը նշել են Ֆրանսիայի Լազուրե ափին՝ ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկում՝ Սան Ժան Կապ ֆերա քաղաքում:

Հարսնացուի հայրը՝ Պավել Ֆուկսը, MosCityGroup ընկերության սեփականատերն է, որը 2011-ից սկսած չի կարողանում ավարտին հասցնել Մոսկվայի կենտրոնում Sky House բնակելի համալիրի շինարարությունը:

Շքեղ առանձնատուն էին հրավիրվել երկու ընտանիքների ամենամոտ ընկերները: Հյուրերից էին ռուս հայտնի երգահան Իգոր Կրուտոյը՝ իր կնոջ ու երկու դուստրերի հետ, ընդ որում ավագը՝ Վիկտորինան, հարսանիքին ներկայացել էր ամուսնու հետ, Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, դիետոլոգ Իրինա Պոչիտաեւան ու Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը: Ամբողջ երեկույթի ընթացքում նորապսակներին ու հյուրերին զվարճացնում էր եվրոպական քավեր խումբն ու հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը:

Գրանցման արարողությունը անցել է հենց լողավազանում, որի կենտրոնում հատուկ հարթակ էին պատրաստել՝ այն առատորեն զարդարելով ծաղիկներով: Zuhair Murad ապրանքանիշի ճերմակ զգեստով, որի արժեքը 5 հազար դոլարից է սկսվում, Անաստասիան մոտեցել է խորանին, բռնելով իր 44-ամյա հոր՝ Պավել Ֆուսկի ձեռքը: Հարսնացուի մատին խոշոր ադամանդ էր փայլում:

Հանդիսության հյուրերին մատուցել էին եվրոպական խոհանոցի նրբահամ կերակրատեսակներ ու բարձրաշխարհիկ ոգելից խմիչքներ: Երեք մետրանոց հարսանեկան տորթը՝ սիրեցյալների պտտվող արձանիկներով, պատրաստել էր աստղային հրուշակագործ Ռենատ Ագզամովը: Տոնական տորթը երեկույթի կուլմինացիան էր. հյուրերը այն վայելեցին ափին:

Նշենք, որ Անաստասիայի ամուսինը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, մեծացել է լիբիական հարգարժան ընտանիքում: Նրա եղբայրը՝ Ահմեդը, էլիտար անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում: Մասուդի ու Ահմեդի պապը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, (որի պատվին են կոչել թոռանը) եղել է Լիբիայի ներքին գործերի նախարարը ու հայտնի գեներալ, որը ծառայել է Մուամար Քադաֆիի ռեժիմ օրոք: Հայրենակիցները նրան անվանում էին Քադաֆիի «աջ ձեռքը» ու քայլող հանրագիտարան: Քադաֆիի մահից հետո՝ 2011-ին Մասուդը փախել է Կահիրե, որտեղ էլ չորս տարի անց մահացել է հիվանդությունից:

 

NEWS.am STYLE

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: