Անկարան չպետք է գնա շատ հեռու. Քերրի

Jul 18, 2016 Comments Off on Անկարան չպետք է գնա շատ հեռու. Քերրի

Անկարան չպետք է շատ հեռու գնա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Եվրամիության երկրների արտգործնախարարների հետ գործնական նախաճաշի ավարտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Թուրքիայի կառավարությանը վճռականորեն կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել օրենքի գերակայությունը եւ հարգել դեմոկրատական ինստիտուտները  հեղաշրջման փորձից հետո կարգը վերականգնելիս: Չարժե շատ հեռուն գնալ: Մեծ թվով մարդիկ են ձերբակալվել Թուրքիայում, եւ դա արվել է շատ կարճ ժամանակամիջոցում»,– նշել է նա:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: