Խիստ հսկողություն Երևան մտնող բոլոր ճանապարհներին

Jul 17, 2016 Comments Off on Խիստ հսկողություն Երևան մտնող բոլոր ճանապարհներին

Երեւան մտնող հիմնական ճանապարհները գտնվում են ոստիկանների խիստ հսկողության տակ:

Զինված ոստիկանները մանրազնին ստուգում են բոլոր մեքենաները,վարորդներին ու ուղևորներին:Հիմնական հսկողությունը Երևան-Գյումրի և Երևան -Սևան ավտոժանապարհր վրա է:

Էրեբունի վարչական շրջանում գտնող ոստիկանության բազան շարունկավում է մնալ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների ենթակայության տակ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, խմբավորման անդամները գրավվել են ոստիկանության բազաներից մեկը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկեր Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև նպատակ ունեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ լրատվականը և տեղեկացրել, որ այս պահին խմբավորման անդամների հետ բանակցություներ են տեղի ունենում: Մեկ այլ հայտարարությամբ էլ ԱԱԾ-ն հայտնեց,որ զինված բախման հետևանքով զոհվել է մեկ,վիրավորվել երկու ոստիկան:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: