Պետրոս Մակեյանին տարել են ոստիկանական բաժանմունք

Jul 17, 2016 Comments Off on Պետրոս Մակեյանին տարել են ոստիկանական բաժանմունք

Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է զինված ապստամբություն սկսելու մասին և, ըստ տեղեկությունների, իրենք գրավել են Ոստիկանության Էրեբունու բաժինը:

Hayeli.am-ը կապ հաստատեց  Պետրոս Մակեյանի հետ, ով մեզ հետ զրույցում փաստեց, որ առավոտյան մի խումբ ոստիկաններ եկել և իրենց ուղեկցել են ոստիկանական բաժամունք, որտեղ իրեն տվել են մի քանի հարցեր:

Hayeli.am-ը կապ հաստատեց նաև Պետրոս Մակեյանի կնոջ հետ, ով ասաց, որ իրենք արդեն մի շաբաթ է՝ ինչ գտնվում են Արթիկում: Պետրոս Մակեյանը կատարվածի հետ կապ չունի այդ մասին իմացել է առավոտյան, և  ոստիկանների հետ գնացել է Արթիկի ոստիկանական բաժանմունք:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: