Երեւանում ապստամբություն է սկսվել. Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը

Jul 17, 2016 Comments Off on Երեւանում ապստամբություն է սկսվել. Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը

ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել: Այս մասն տեղեկացնում են հիմնադիր խորհրդարանի անդամները եւ հորդորում են ժողովրդին դուրս գալ փողոց եւ տեր կանգնել հայրենիքին:

Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀԽ-ի Գյումրու կառույցի համակարգող Արամ Հակոբյանը գործընթացը սկսել են առավոտ ժամը հինգից: Ազատամարտիկների միավրումը կարողացել է գրավել Էրեբունու ոստիկանության գումարտակը եւ պատանդներ է վերցրել ոստիկաններին:

«Ժողովուրդն արդեն ոտքի է կանգնում: Շենգավիթի հատվածում շատ մարդիկ են հավաքվել: Հետևեք նրանց օրինակին, դուրս եկեք փողոց, հաղթանակը մոտենում է, ազատությունը մոտենում »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԽ-ի մամուլի խոսնակ վարուժան Ավետիսյանը:

ՀԽ անդամները զգուշացրել են նաեւ ոստիկաններին, որ իրենք չեն բանակցում: Եւ առայժմ պահանջում են Ժիրայր Սէֆիլյանին: « Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը»,-գրում է Ավետիսյանը:

Պահանջը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: