Ինջիրլիք բազայի խռովարար զինվորականները կալանավորված են

Jul 16, 2016 Comments Off on Ինջիրլիք բազայի խռովարար զինվորականները կալանավորված են

Ինջիրլիք բազայի զինվորականները կապ են ունեցել Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ: Այդ մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «մաքրել» զինվորական շրջանակները Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցությունից: «Այդ զտումից հետո մեր զինվորականներն ավելի ուժեղ կդառնան, ավելի լավ կապահովեն ՆԱՏՕ-ի հետ համակարգումն ու աջակցությունը»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ինջիրլիք բազայում զինվորականները ներգրավված են եղել հեղաշրջման գործում, եւ արդեն կալանավորվածներ կան: «Այն բանից հետո, երբ մենք ավարտենք այդ գործողությունները, մենք կշարունակենք ԻՊ-ի դեմ մեր պայքարը», – ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը հստակ հասկացնել է տվել, որ հեղաշրջման հետեւում կանգնած է Գյուլենը, սակայն արտահանձնման անմիջական խնդրանք չի հնչեցրել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: