Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Վազ 2108-ն ու Opel-ը. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են

Jul 12, 2016 Comments Off on Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Վազ 2108-ն ու Opel-ը. 7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Կամո գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մովսեսյանի վարած Վազ 2108 մակնիշի առանց համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MA 816 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ստեփանյանի ուղևորներ, 64-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 13-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշանիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշիկ Ստեփանյանը, 33-ամյա Գայանե Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և ընտանիքի անդամներ են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Մովսեսյանը, ով բախվել է Opel-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: