Երևանում Առէկսիմբանկի վարկային մասնագետը` BMW-ով ավտովթարի հեղինակ. կա 3 վիրավոր

Jul 11, 2016 Comments Off on Երևանում Առէկսիմբանկի վարկային մասնագետը` BMW-ով ավտովթարի հեղինակ. կա 3 վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` այսօր` հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:50-ի սահմաններում Ա. Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ, 23-ամյա Լաերտ Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 80 DD 801 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոմիտաս պողոտայի բնակիչ, 23-ամյա Յուրի Եղիազարյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 AԼ 357 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս և նրա ուղևորներ` Երևանի բնակիչ, 23-ամյա Համլետ Հայրապետյանը, և Եղվարդ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սիմոնյանը, համապատասխանաբար, տեղափոխվել են երկուսը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ մեկը` Արմենիա բժշկական կենտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Լ. Դանիելյանը աշխատում է Առէկսիմբանկում ` որպես վարկային մասնագետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: