Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում

Jul 11, 2016 Comments Off on Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում

Այսօր` հուլիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արթուր Գեղամյանը Աշտարակ քաղաքի Եղբայրություն փողոցում իր վարած Ford Transit մակնիշի 10 ՍՏ 905 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 68-ամյա Բաբկեն Սահակյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Սահակյանը գիտակցության չգալով` մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 24 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: