49-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով կալանավորվել է 16-ամյա տղա

Jun 27, 2016 Comments Off on 49-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով կալանավորվել է 16-ամյա տղա

Հունիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բադալյանը միջորդություն է ներկայացրել Երևանի կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի մշտական բնակության վայր չունեցող, 16-ամյա Սերյոժա Համբարձումյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս կասկածվում է հունիսի 24-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում 49-ամյա Արսեն Պողոսյանին սպանելու մեջ: Դատավոր Էդիկ Ավեստիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Համբարձումյանը դատարանից տեղափոխվել է Աբովյան քրեակատարողական (անչափահասների) հիմնարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: