Էրդողանը նորից մեղադրում է

Jun 23, 2016 Comments Off on Էրդողանը նորից մեղադրում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունը, որի համաձայն էրդողանը փորձում է դուրս գալ միգրացիոն համաձայնագրից: Էրդողանը հայտարարել, որ Յունկերը տեղյակ չէ թուրք ժողովրդի բարոյական արժեքներից: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Յունկերը գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ մուտք գործելու համար առանց վիզայի ռեժիմ կստանա, եթե կատարի ԵՄ-ի առաջ քաշած բոլոր 72 կետերը, իսկ եթե Էրդողանն իսկապես որոշի չկատարել փախստականների շուրջ համաձայնագիրն, ապա ստիպված կլինի բացատրել թուրքերին, թե ինչու նրանք առանց վիզայի չեն կարող ճամփորդել Եվրոպայում:

Ի պատասխան Էրդողանը հայտարարել է.«Դուք ընդհանրապես չեք ճանաչում թուրք ժողովրդին: Այդ ժողովուրդը առանց վիզայի ճամփորդելու հետևից չի վազում: Դուք պարզապես անհանգստացած եք նրանից, թե ինչ կլինի, երբ Թուրքիան իր դռները բացի և բոլոր փախստականները լցվեն Եվրոպա: Միևնույն ժամանակ մենք հոգ ենք տանում փախստականների մասին: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, հոգ ենք տանում մարդկանց մասին: Իսկ դուք նման բաների մասին չեք մտածում: Փախստականներին Թուրքիա ուղարկելու մասին համաձայնագիրը և մյուս բաները ցույց են տալիս, որ ձեզ վստահել չի կարելի: Դուք չեք պահում ձեր խոստումները»:

Մեջբերելով Էրդողանի խոսքերը` «Anadolu» գործակալությունը գրում է.« Ահա ձեր տգեղ դեմքը: Հետո էլ կզայրանաք, երբ Էրդողանը ցույց տա ձեր տգեղ դեմքն աշխարհին: Այդ պատճառով էլ դուք ուզում եք ազատվել Էրդողանից»,- հայտարարել է Էրդողանն` իր մասին երրորդ դեմքով խոսելով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: